Հաստատվել է մանկապարտեզների տնօրենների քննության ժամանակացույցը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) օգոստոսի 6-ին և 7-ին:
«Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ»,-նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան