Իրավունք 13:51 23/07/2024 Հայաստան

Աբովյանում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման վարույթով երկու անձ է կալանավորվել

Կոտայքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, երկու անձ կալանավորվել է։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման առթիվ, բռնությունների կիրառման և երկու ոստիկանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին նշված միջադեպի 6, ավելի ուշ՝ ևս 1 մասնակից։

ՔԿ-ից հայտնում են, որ նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի 48-50-րդ հասցեում գտնվող հողատարածքի դիմացի հատվածում նշված՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի և Արամուս բնակավայրի բնակիչ հանդիսացող, 17-ից 45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վիճաբանել և հնչեցրել են հայհոյանքներ՝ խախտելով շրջակայքում բնակվող անձանց անդորրը: 

Նշվածի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային  վարչության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ մեկնել են դեպքի վայր։ Հասնելով այնտեղ՝  վերջիններս ներկայացել են և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Սակայն վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Տեսնելով, որ վիճաբանության մասնակիցները չեն դադարեցնում իրենց գործողությունները՝ ոստիկանության աշխատակիցները փորձել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել նրանցից ոմանց։ Այդ ընթացքում վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններիցս մեկն իր մոտ գտնվող հաշվեցուցակային ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Սակայն վիճաբանության մասնակիցները կրկին հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, որի ընթացքում նրանցից երկուսը՝ Արամուս բնակավայրի բնակիչներ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողների մարմինների տարբեր հատվածներին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոնշյալ 7 անձանց ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն կատարած նշված 2 անձանց՝ Արամուս բնակավայրի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական ․․․ գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի ․․․ նկատմամբ բռնություն գործադրելը)։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Մյուս 5 անձանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և նրանք արգելանքից ազատ են արձակվել։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները,  խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ Ոստիկանության համապատասխան ծառայողներին նաև տրվել են հանձնարարություններ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և քայլում. Զինվորի տուն
Զինվորի տունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաերն ասել է. «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Այսօր նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ և պարտություն...
Աղբյուր` Panorama.am
22:24
Երևանում բախվել են «Toyota Raf 4»-ն ու «Mercedes»-ը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արսեն Ս.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
22:12
Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում պետական խողովակների միջոցով. Վահրամ Տեր-Մաթևոսյան
Պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը 168.am-ի  «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է. «Շատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն իջեցրել է ավտոմեքենայից ու սպառնացել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։ Օգոստոսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:37
Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կան հրապարակված կարծիքներ՝ այս գործի շտապողականության հետ կապված․ Օրբելյան
Նախկինում այսքան երկար դատական նիստեր չենք ունեցել։ Այս մասին հերթական դատական նիստից հետո ասաց  ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր...
Աղբյուր` Panorama.am
19:35
Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ ՔԿ
 2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
 Բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են  և դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:05
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 17 -ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Համապատասխանում է արդյոք Արմավիրի մարզում խմելու ջուրն առողջապահական նորմերին
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ մարզում ծորակներից հոսող անորակ ջրի պատճառով խմելու...
Աղբյուր` Panorama.am
18:21
Վերաքննիչ դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը մերժել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանների ներկայացրած բողոքները։ Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնացել...
Աղբյուր` Panorama.am
18:02
Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը Վերին Լարսի անցակետում աշխատանքի ժամերը ժամանակավորապես կսահմանափակվեն։ Այս մասին հաղորդում է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Իրանը կքննարկի Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաք մայրաքաղաքը տեղափոխելու հարցը
Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:47
«Մերսեդեսի» վարորդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը
Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
«Ալվարդ Մելքոնյանն իր որևէ ցուցմունքում չի ասել, որ իրեն սպառնացել են։ Ասում է՝ ինքը վախեցել է։ Այն վորորդի նման, որ մեքենան առանց...
Աղբյուր` Panorama.am
17:19
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
«Շատ հաճելի է լինել Հայաստանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը. Փաշինյան
Հայաստանը բարձր է գնահատում, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
16:51
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել
Տվյալներն առցանց հասանելի են բոլորին
Աղբյուր` Panorama.am
16:44
Արտակարգ դեպք Միքայելյան հիվանդանոցում. Վիրահատված կնոջ թոռը հարձակվել է բժշկի վրա
Սեպտեմբերի 14-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:34
Դավիթ Անանյան. Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Օրերս կրկին հնչեց «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի»...
Աղբյուր` Panorama.am
16:17
Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը
71 տարեկան հասակում մահացել է Մայք Ջեքսոնի ավագ եղբայրը՝ ամերիկացի երգիչ ու երաժիշտ Տիտո Ջեքսոնը։ Նա The Jackson 5 խմբի անդամ է։  Երգչի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}