Բագրատ Սրբազանը մասնակցում է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը։
Հարությունյանը Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահն էր, «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։ Հովհաննեսը 31 տերեկան էր։
Հոգեհանգստի արարողությանը մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ գաղափարական, պայքարի ընկերներ։ Բագրատ Սրբազանը ևս մասնակում է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը։
Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հուլիսի 24-ին, ժամը 12:30։
Հարակից հրապարակումներ`
- Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը՝ Հովհաննես Հարությունյանին. «Հայաստան» խմբակցություն
- Մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը