Վրաստանում հետաքննում են Բիձինա Իվանիշվիլու դեմ ահաբեկչության նախապատրաստության գործը
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետաքննում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու քրեական գործը։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը, որին անդրադորձել է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ինչ դատարանում այս գործով մարդիկ են հարցաքննվում։ Հարցվածների մեծ մասը վարձկաններ են եղել, ովքեր կռվել են Ուկրաինայում։
«Այո, Բիձինա Իվանիշվիլու դեմ»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե արդոյք քննվու՞մ է իշխող կուսակցության հիմնադրի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու գործը՝ ասել է Ուկրաինայում կռված Գելա Կախաբրիշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Բիձինա Իվանիշվիլին հնարավար է դառնա Վրաստանի նախագահ
- Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանում հայոց լեզվի կարգավիճակի վերաբերյալ