Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով. Իոաննիսյան
«Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով»,-այս մասին հայտնում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նա նշում է, որ այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026 թվականի ԱԺ ընտրություններ անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի» առաջարկը։
«Եթե այդ որոշումը առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը) նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները։
Կայուն մեծամասնության մեխանիզմի մասին տեսեք մեկնաբանությունը։
Հ.Գ. Առաջիկայում մենք կներկայացնենք այն մոդելը, որով առաջարկում ենք փոխել Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը, որ չհակասի 90-րդ և 149-րդ հոդվածներին»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նոր Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են
- Մեր Սահմանադրության թե՛ նախաբանը, թե՛ 1-ին, 2-րդ հոդվածները որևէ կեպ Հայաստանի կենսական շահերի դեմ չեն կարող օգտագործվել․ Մարուքյան
- Այս Սահմանադրությունն անիմաստ «լավաշ» է․ Ջուլհակյան
- Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու. Իոաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան