Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով՝ սկեսուրին պատկանող ընկերությանը շինթույլտվություններ տալու համար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանին շահերի բախմանն առնչվող գործողություներ կատարելու համար։ Այս մասին նշված է հանձնաժողովի էջում։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Գասպարյանը, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում կայացրել է որոշումներ՝ օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու մոր բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հողամասի գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ և անշարժ գույքը բաժանելու և բաժանված գույքային միավորները հասցեավորելու վերաբերյալ:
Միաժամանակ, ընդունել է թվով 20 որոշումներ՝ «Նարե պյուս» ՍՊԸ-ի- տնօրեն Ռուզաննա Ասատրյանին շինարարության թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ, ով հանդիսանում է իր ամուսնու մայրը: Հանձնաժողովը արձանագրում է հետևյալը․ Որոշումների ընդունման արդյունքում նշված որոշումների ընդունման պահին Դիանա Մնացականի Գասպարյանին հայտնի է եղել նշված վարչական ակտերի հասցեատիրոջ’ «Նարե պլյուս» ՍՊԸ-ի, և վերջինիս միակ բաժնեմասնակից և տնօրեն Ռուզաննա Ասատրյանի՝ իր հետ փոխկապակցվածության հանգամանք։
Որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է
- Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել
- «Ժողովուրդ». Քաղաքապետ Դիանա Գասպարյանը ամուսնանալուց հետո սկսել է աշխատանքի չգնալ. Ո՞վ է ղեկավարում քաղաքը