Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է
Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ ընդգծելով, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ կապ էր հաստատել ժամը 15։00-ի չվերթով Երևանից Քիշնև մեկնող ուղևորներից մեկը՝ նշելով, որ իրեն և ևս շուրջ 50 ուղևորի չի թույլատրվել օդանավ բարձրանալ, և որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել։
«Նմանօրինակ իրավիճակների համար ավիաընկերությունն ունի հստակ քաղաքականություն, ավիաընկերության ներկայացուցիչներն օդանավակայանում բոլոր ուղևորներին ներկայացրել են բոլոր հնարավոր տարբերակները»,- նշել է Անանյանը։