Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան ազատվեց պաշտոնից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի հարավային հարևանության հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որը կզբաղվի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Այդ պաշտոնում նշանակվել է Խավիեր Կոլոմինան, որը նախկինում զբաղեցրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը։
«Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Սահելի տարածաշրջանը կարևոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, Խավիեր Կոլոմինան դաշինքի գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունի»,-մեջբերում է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները հայտարարեցին Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրենց ազդեցությունն ընդլայնելու մտադրության մասին: Գագաթնաժողովում հայտարարվել է նաև դաշինքի քաղաքական կառուցվածքում այդ նոր պաշտոնի ստեղծման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Խավիեր Կոլոմինա. Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
- Սա պատմական այց է Հայաստան. Խավիեր Կոլոմինան՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այցի մասին
- ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին. Խավիեր Կոլոմինա
- Խավիեր Կոլոմինա. Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը, հեռանալ Մոսկվայից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան