Ռոբերտ Քոչարյանի դատական գործը հնարավոր է վերսկսվի. ՍԴ-ն վերաորակել է համապատասխան հոդվածը
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։
Վճռաբեկ դատարանը տարեսկզբին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ի, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ու ըստ այդմ՝ վերաորակավորելու Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը։
Հուլիսի 22–ի նիստում Սահմանադրական դատարանը որոշեց, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998 թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
Հայկ Ալումյանի խոսքով` ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ Վճռաբեկ դատարանը ՍԴ այս որոշման հիման վրա որոշում կայացնի։
«Համապատասխան հոդվածը` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, հակասահմանադրական ճանաչվեց, և դատախազությունը ցանկանում էր այդ նույն գործողությունները վերաորակավորել, հավանաբար, որպես պաշտոնեական դիրքի չարաշահում կամ պաշտոնեական անփութություն, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չէր տալիս այս փուլում վերաորակավորել։ Հիմա ՍԴ–ն նման որոշում կայացրեց և, ըստ էության, հնարավորություն ստեղծեց, որպեսզի հակասահմանադրական հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվի մեկ այլ հոդվածով, որը հակասահմանադրական չէ»,– պարզաբանել է Ալումյանը։
Փաստաբանի խոսքով` եթե Մարտի 1–ի գործն իշխանությունները ցանկանում են վերակենդանացնել այս եղանակով, այսինքն` տանել դեպի վերաորակման և արդեն քննեն ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածի ենթատեքստում, ապա Մարտի 1–ի մանրամասները գնալով ավելի ու ավելի հասարակության համար տեսանելի կդառնան։
«Մարտի 1–ի գործն այն գործն էր, որն ի սկզբանե մեղավորից սլաքն ուղղված էր անմեղին։ Գործի ընթացքում բոլորի համար էլ հասկանալի դարձավ, թե Մարտի 1–ին իրականում ովքեր էին հրահրում, ինչ իրավիճակ էին ուզում ստեղծել, ինչ հետևանքներ կարող էին ունենալ նրանց գործողությունները, եթե չկանխվեին և ովքեր են մեղավոր զոհերի համար։ Բազմաթիվ միֆերից է բաղկացած Մարտի 1–ի գործը, որոնք անարգել ստեղծվել են 10 տարվա ընթացքում։ Արդյունքում հասարակության մեջ բացարձակ սխալ պատկեր է ստեղծվել այդ մասին»,– նշել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին