Օրբանի Ռուսաստան այցելելու համար ԵՄ-ն պատժեց Հունգարիային
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հունգարիային զրկել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը հյուրընկալելու հնարավորությունից։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
Այդպիսով ԵՄ-ն իր բողոքն է արտահայտել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրիանայում խաղաղություն հաստատելու նախաձեռնության շրջանակում իրականացրած այցերի, հայտարարությունների դեմ։ Օգոստոսի վերջին նախատեսված գագաթաժողովը կանցկացվի ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում։
Բորելն ասել է, որ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետն առանց ԵՄ աջակցության այցելել է Մոսկվա և Պեկին, իսկ նրա կառավարությունը ԵՄ քաղաքականությունը որակել է որպես «պատերազմամետ»:
«Մենք պետք է ազդանշան ուղարկենք, նույնիսկ եթե դա խորհրդանշական է», - ասել է Բորելը լրագրողների հետ զրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Օրբանը հայտարարել է, թե ովքեր կարող են ազդել Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա
- Հանուն խաղաղության պետք է գործել. Ավարտվել է Օրբան-Պուտին հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին