Աբրահամյան. Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտությամբ» հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի
«Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է՝ ՀՀ իշխանության քաղաքական երկչոտությունն ու իրադրությանը համարժեք չարձագանքելու վարքագիծը բերել է նրան, որ տարիներ առաջ զավեշտալի, անլուրջ, որևէ հեռանկար չունեցող ադրբեջական քարոզչական հնարքները վերածվում են քաղաքական պահանջների:
Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան