Ֆրանսիացի հրշեջները գործադուլ կանեն Օլիմպիական խաղերի բացման օրը
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Ռոն դեպարտամենտի և Լիոն քաղաքի հրշեջների մեծ միությունը հայտարարել է, որ օլիմպիական խաղերի առաջին մրցումների օրը գորշադուլ կանեն, եթե իրենց բոնուսներ չտրվեն։ Այս մասին հաղորդում է Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպությանը:
rsport.ria.ru-ի հաղորդմամբ, Լիոնում տեղի կունենա ֆուտբոլի օլիմպիական խաղերի խմբային տասնմեկ հանդիպում, որոնցից առաջինը կկայանա չորեքշաբթի օրը։
Արհմիությունը նախազգուշացրել է, որ գործադուլ կանի Լիոնի մրցումների առաջին օրվանից մինչև Օլիմպիական խաղերի և Պարալիմպիական խաղերի ավարտը, եթե նրանց չվճարեն բոնուսներ, ինչպես Փարիզում հրշեջների ու ոստիկանների դեպքում, որոնք կստանան համապատասխանաբար 1600 և 1900 եվրո։
Հրշեջները նաև պահանջում են կրճատված ամառային արձակուրդի համար բոնուսների ավելացում: Միաժամանակ նրանք ցանկանում են, որ գումարը վճարի Ֆրանսիայի կառավարությունը, ոչ թե տեղական իշխանությունները:
Ավելի վաղ Օլիմպիադայի բացման օրը գործադուլ էր հայտարարել դերասանների ու երաժիշտների արհմիությունը, ինչպես նաև օդանավակայանի աշխատակիցների արհմիություններից մեկը։ Դրանք բոլորը խաղերի ժամանակ պահանջում են բոնուսների վճարում կամ աշխատավարձի բարձրացում։
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան