Կաթոլիկ դպրոցի ուսուցչուհին ոտնձգություն է կատարել աշակերտների հանդեպ
Դելավերում կաթոլիկ դպրոցի ուսուցչուհին ոտնձգություն է կատարել անչափահաս աշակերտի հանդեպ և նրանց ուղարկել իր ինտիմ լուսանկարները։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
24-ամյա Ալանիս Պինյոնը մեղադրվում է Սուրբ Մարիամ Մագդաղենայի կաթոլիկ դպրոցի աշակերտների նկատմամաբ ոտնձգություն իրականացնելու բազմաթիվ մեղադրանքներով: Նահանգի ոստիկանության տվյալներով՝ ուսուցչուհու հեռախոսում հայտնաբերվել է անձնական նամակագրություն բազմաթիվ աշակերտների հետ։ Միաժամանակ, երիտասարդ կինը ինտիմ լուսանկարներ է ուղարկել տղաներից մեկին, պարզ չէ, թե արդյոք նա ինտիմ հարաբերություններ է ունեցել անչափահասների հետ։
Ուսումնական հաստատության ղեկավարությունը վստահեցնում է, որ մինչ ուսուցչուհուն աշխատանքի ընդունելն անվտանգության ծառայությունը նրան ստուգել է երեխաների նկատմամբ իրավախախտումների մասով։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ ինչև մդատաքննությունը, մեղադրյալը 46 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Սեռական ոտնձգություն ավտոբուսում
- Բռնության տարբեր դրսևորումների ու ոտնձգությունների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365. Արփինե Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան