Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը, նաև ՀՅԴ-ն. Փաստաբան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 6-ը։ Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի կարողանա ծանոթանալ գործի մանրամասներին։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց, որ այս գործընթացը հերթական ճնշումն է և ընդդիմադիր խոսքը լռեցնելու փորձ։
«Գերասիմ Վարդանյանի նկատմամբ 3-4-րդ անգամ նմանատիպ փորձ է արվում՝ ազատությունից որոշ ժամանակով զրկում են, հայտնվում է կալանավայրում ճնշելու, ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով, բայց արդյունքի չեն հասնում»,- նշեց նա։
Ս. Հարությունյանի խոսքով, փորձում են ճնշել Գերասիմ Վարդանյանին, նրա կուսակից ընկերներին, համախոհներին վախեցնել՝«թե տեսեք որտեղ է նա հիմա, դուք էլ կարող եք նմանատիպ իրավիճակում հայտնվել»։
«Արդյունքի չեն հասնում։ Վստահ եմ ՝ այս անգամ էլ արդյունքի չեն հասնի։ Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը, ինչու չէ նաև թիրախավորված է ՀՅԴ-ն»,- ասաց Ս. Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Գերասիմ Վարդանյան. Քանի Արցախը ազատ չի, ես չեմ լռելու, պայքարը շարունակվում է
- Խեղաթյուրված նոր ձայնագրությունների նպատակն ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է. Գերասիմ Վարդանյան
- Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ձայնագրություններ՝ փորձելով արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը. ՀՅԴ
- Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում Գերասիմ Վարդանյանին տեսակցելու հնարավորություն չկա. Աբրահամյան
- Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
- ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին հենց ՔԿ մոտ ասացին՝ ձերբակալության որոշում կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին