Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Byblos Digital քարտը՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար։
Բանկից մանրամասնում են, որ թվային քարտ կարելի է պատվիրել Byblos Mobile հավելվածով կամ Օնլայն բանկինգ համակարգով՝ 24/7 ռեժիմով ու առանց Բանկ այցելելու, իսկ վայրկյաններ անց՝ օգտագործել այն անկանխիկ գնումներ կատարելիս։
Մինչև սեպտեմբերի 30-ը ձեռք բերելու դեպքում Հաճախորդները կստանան թվային քարտն անվճար՝ 3 տարով, և 1 տարի շարունակ կկուտակեն տոկոսներ դրական մնացորդի վրա։
«Բիբլոս Բանկ Արմենիան, կարևորելով իր հաճախորդներին հեռահար թվային ծառայությունների մատուցումը և ծառայությունների՝ ժամանակի իրական ռեժիմում մատուցման անհրաժեշտությունը, գործարկել է Mastercard Digital քարտը, որը, ըստ էության, լիարժեք բանկային քարտ է։ Թվային քարտի միջոցով Բանկի հաճախորդները կարող են կատարել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային անկանխիկ գործարքներ։ Այս պրոդուկտի մեկնարկը Բանկի հերթական քայլն է իր կողմից որդեգրած թվային բարեփոխման ռազմավարության շրջանակում։ Ի դեպ, թվային քարտի մասով նոր հետաքրքիր զարգացումներ ենք պլանավորում»,- նշում է Բանկի նորարարության և թվայնացման բաժնի ղեկավար Սուրեն Ոսկանյանը։
Թվային քարտն ունիվերսալ է, միշտ հասանելի է սմարթֆոնում, հարմար է բոլոր տեսակի գործարքների համար՝ առցանց առևտրից մինչև խանութներում անհպում վճարումներ, օնլայն դրամապանակների լիցքավորումից մինչև գնումներ ու միջազգային փոխանցումներ։
Ֆիզիկական քարտերի պես, թվային քարտերը ևս կարելի է կցել Google Pay-ին և Apple Pay-ին ու կատարել վճարումներ աշխարհի ցանկացած կետում։
Մանրամասները հասանելի են Բիբլոս Բանկ Արմենիայի պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը
- Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
- Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
- Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը
- Բիբլոս Բանկ Արմենիան ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Զինվորի տանը»
- Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում