Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազություն
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշումներ։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Աղվան Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։
Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։
Ըստ աղբյուրի, «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։ Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ Նորա Բարսեղյանն է։ Նա նույնպես հրավիրվել է դատախազություն։
Այս փուլում դատախազությունը չի հրաարակում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձիք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ, ինչի արդյունքում կարող է փոփոխվել բռնագանձման ենթակա ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը։
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ. Դատախազություն
- Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
- Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է
- Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
- Աղվան Հովսեփյանի գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է
- Աղվան Հովսեփյանի փաստաբանները միջնորդել են արտահերթ նիստ հրավիրել
- Անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը. Աղվան Հովսեփյանի պաշտպան
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
- Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
- Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել
- Նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է․ Աղվան Հովսեփյանի փաստաբան
- Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
- Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
- Աղվան Հովսեփյանի փաստաբանները խնդրել են հրավիրել արտահերթ նիստ
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
- Աղվան Հովսեփյան. Այս մասին ասում եմ առաջին անգամ, ստացել եմ նախազգուշացումներ, ուղերձներ
- Աղվան Հովսեփյանի կալանավորման հարցը դատարանը կքննի մայիսի 4-ին
- Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Փաստաբաններ. Աղվան Հովսեփյանին նոր անհիմն մեղադրանք է առաջադրել
- Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ․ փաստաբանական խումբ
- Գագիկ Խաչատրյան. Ժամանակին ծվարել էին Աղվան Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք
- Գոռ Աբրահամյան. Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել
- Աղվան Հովսեփյանի գործով դատախազության ցուցումն անհիմն է. Հակակոռուպցիոն կոմիտե
- «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նախաքննության ավարտ
- Էրիկ Ալեքսանյան. Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ
- Փաստաբան. Աղվան Հովսեփյանի գործով հնարավոր է մեղադրյալն ու տուժողը տեղերով փոխվեն
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
- Պաշտպան. Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները շինծու են