Պետդուման օրենք է ընդունել արտաքսման միգրացիոն ռեժիմ սահմանելու մասին
ՌԴ պետուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրացիների արտաքսման նոր միգրացիոն ռեժիմի մասին օրինագիծը։ Տեղեկությունը հայտնում է Ռիա նովոստին։
Փաստաթուղթը քննարկման է ներկայացվել ապրիլին։ Նախագծի համաձայն՝ օտարերկրացիները, որոնք նկատմամբ կսահմանվի արտաքսման նոր ռեժիմը, առանց ներքին գործերի մարմինների թույլտվության չեն կարողանա փոխել իրենց բնակության վայրը, դուրս գալ բնակության տարածաշրջանից, մեքենա վարել, գույք ձեռք բերել և գրանցել ամուսնությունը։
Բացի այդ, նման օտարերկրացիները կավելացվեն վերահսկվող անձանց ռեգիստրում, որտեղ մուտք կունենան ինչպես պետական կառույցները, այնպես էլ ցանկացած իրավաբանական ու ֆիզիկական անձ: Վարկային հաստատություններից կպահանջվի տեղեկատվություն տրամադրել այս ցուցակում գտնվող անձանց գործարքների, հաշիվների և ավանդների վերաբերյալ:
Օրինագծով առաջարկվում է նաև կրճատել Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու ժամկետը մինչև 90 օր տարվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին