«Հրապարակ». Ամենաողբերգական վիճակն Ագրարային համալսարանում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԳԹԿ-ի հրապարակած ընդունելության քննությունների արդյունքներով՝ ամենաողբերգական վիճակն Ագրարային համալսարանում է: 8 մասնագիտության գծով կա 0 դիմորդ, դրանք են` Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա, Բույսերի պաշտպանություն, Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա, Ագրոէկոլոգիա, Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, Մեքենասարքավորումների ճարտարագիտություն:
4 մասնագիտության գծով` 1-ական դիմորդ: Այնպես որ, Ագրոբիզնես և ֆինանսներ ֆակուլտետի 29 դիմորդի փաստն ուղղակի նախանձելի ցուցանիշ է: 18 մասնագիտության գծով ընդամենը 54 դիմորդ կա, որից 41-ը տղաներ են, որոնք զորակոչվելու են բանակ:
Թե ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն, դա կիմանա միայն համալսարանի ղեկավարությունը: Այս անմխիթար վիճակն արձանագրվում է 5-րդ տարին անընդմեջ: Ի դեպ, 2017-ին ընդունվել է 713 ուսանող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին