Քանի որ նիկոլական արդարադատության վրա հույս դնել չարժի՝ այս պայքարը մինչև վերջ էլ գնալու է. Արծվիկ Մինասյան
«Այս գործն սկզբից էլ քաղաքական հետապնդման ուղղուրդում է ունեցել, առավել ևս ամենաակտիվ հականիկոլական և ազգային ուժերից մեկի նկերայացուցչի՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց հայտարարեց ԱԺ «Հայստան» խմբակցության քարտութղր Արծվիկ Մինասյանը։
Տեղեկացնելով, որ Վարդանյանին արդեն երրորդ անգ են ձերբակալում՝ Մինասյանը նշեց, որ իշխող ռեժիմն այդ ձևով է փորձում անարդյունք լռեցնել պայքարը։
Նրա խոսոքով՝ քննվող գործը իրավական տեսանկյունից սնանկ է և անհեռանկար, պարզապես փորձ է արվում Գերասիմ Վարդանյանին և իշխանության դեմ պայքարող մյուս անձանց վերագրել արարք, որն իրականության հետ առնչություն չունի։
«Քանի որ նիկոլական արդարադատության վրա հույս դնել չարժի, ապա մենք հասկանում ենք, որ այս պայքարը մինչև վերջ էլ գնալու է»,-ասաց Արծվիկ Մինսայանը և հավելեց. «Ինչքան շուտ այս մարդիկ հասկանան, որ այս մեթոդներով հնարավոր չէ լռեցնել և հետ կենգնեն իրենց հակաիրավական, ապօրինի, ապազգային վարքագծից, այնքան ավելի շուտ երկրում կհաստատվի խաղաղություն, համերաշխություն և հնարավորություն կունենանք ի վերջո, մեր կորսված հայրենիքի վերաազատագրումն իրականացնել՝ մեր ժողովրդի անվտանգության ապահովման համատեքստում»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը, նաև ՀՅԴ-ն. Փաստաբան
- ՈՒՂԻՂ. Գերասիմ Վարդանյան. Քանի Արցախը ազատ չի, ես չեմ լռելու, պայքարը շարունակվում է