Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ
Աշխարհի 76-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 230 հազար եվրոն։
Երկրորդ տուրում Էլինան 6:2, 5:7, 6:4 հաշվով հաղթել է խորվաթ Պետրա Մարտիչին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 33 րոպե։
rsport.ria.ru-ն գրում է, որ մրցաշարի քառորդ եզրափակչում Ավանեսյանը կխաղա Ելենա Գաբրիելա Ռուսե - Ժակլին Քրիստիան զույգի հաղթողի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան