Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում
Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահ (United World Wrestling Hall of Fame): Այս մասին հայտնում է Արսեն Ջուլֆալակյանը՝ ընդգծելով, որ
Լևոն Ջուլֆալակյանն առաջինն է Հայաստանի Հանրապետությունից:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը(Wrestling house):
«հ.գ. 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին, կամ ցանկացած այլ նախաձեռնության: Չի պատկերացնում որևէ առնչություն Արցախը կործանած և Հայաստանին այսքան անդառնալի վնաս պատճառած անձանց հետ՝ ներառյալ ձեռքսեղմումը»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։