Հյուսիսային Կիպրոսը Նախիջևանի օրինակով դիտարկում է ինքնավարության կարգավիճակ Թուրքիայի կազմում
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) չճանաչվի միջազգային հանրության կողմից։ Այդ պատճառով էլ ինքնահռչակ միավորը դիտարկում է տարբեր տարբերակներ, այդ թվում՝ Թուրքիայի հետ ինտեգրումը՝ որպես ինքնավար շրջան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Հյուսիսային Կիպրոսի տրանսպորտի նախարար Էրհան Արիկլին։
«Իրենք (Արևմուտքը) ամեն ինչ կանեն, որ մենք չճանաչվենք, մենք ասում ենք, որ ՀԿԹՀ-ն պետք է լինի, թեկուզ չճանաչված, այլընտրանքը ո՞րն է։ ՀԿԹՀ-ն, ինչպես Նախիջևանը ) դիվանագիտության, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում կախված կլինի հայրենիքից (Թուրքիա յից), իսկ ներքին գործերում կմնա լիովին անկախ։ ՀԿԹՀ-ի այլընտրանքը կլինի ինքնավար թուրքական հանրապետությունը։ կարծում եմ, որ մենա այդ հարցը կմտցնենք օրակարգ»,-Արիկլիի խոսքերը նեջբերել Aydınlık թերթը։
Նախարարի խոսքով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կիպրոսի չճանաչման պատճառների թվում են կղզու ածխաջրածինների հարուստ պաշարները։ «Եթե Հյուսիսային Կիպրոսի թուրք ազգը անհետանա, և Թուրքիան հեռանա այս տարածաշրջանից, ապա նրա հարուստ հանքավայրերը կանցնեն Եվրամիության և Ամերիկայի վերահսկողության տակ, նրանք փորձում են շահագործել Հարավային Կիպրոսի ափերի մոտ գտնվող գազի հանքավայրերը, որտեղ կան միլիարդավոր տոննաներով գազ ու նավթ, այնպես որ նրանք երբեք չեն ճանաչի ՀԿԹՀ-ն»,-ասել է Արիկլին։
Նա կողմ է արտահայտվել Հյուսիսային Կիպրոսի տարածքն Թուրքիային արագ տրամադրելու օգտին, որպեսզի այնտեղ ռազմածովային և օդային բազաների ստեղծվեն։
«Եթե կիպրահույները համաձայնագրեր ստորագրեն Թուրքիայի նկատմամբ թշնամական բոլոր երկրների հետ բարեկամության և ռազմական համագործակցության մասին, մենք պետք է որքան հնարավոր է շուտ Թուրքիային ռազմածովային բազա, և ավիաբազա տրամադրենք, եկել է ժամանակը, որպեսզի մենք փոխադարձ քայլ անենք», -ասաց ՀԿԹՀ-ի վարչակազմի ներկայացուցիչը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր Հյուսիսային Կիպրոսում ռազմածովային բազաներ ստեղծելու հնարավորության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին
- Կիպրոսն ու պատմության չսերտված դասերը. Վարուժան Գեղամյան
- Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը