Միլլեր. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակը եկել է
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին»,-ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ԵՄ վիզաների ազատականացման մասին որոշմանն ու ԵՄ կողմից Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով օժանդակություն տրամադրելու մասին հարցին։
«Մենք ասում ենք, խաղաղության ժամանակը եկել է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը
- Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
- Արարատ Միրզոյան. Ողջունում ենք ԵՄ կողմից վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումը