Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերը ՌԴ Կրասնոդարի երկրամասում հարվածել են լաստանավին, կա մեկ զոհ
Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերն առավոտյան Կուբանի Կավկազ նավահանգստում հարվածել են լաստանավն, կան վիրավորներ և զոհ։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Կիևի ռեժիմը կրկին ահաբեկչական հարձակման փորձ է կատարել Կրասնոդարի երկրամասում, այսօր առավոտյան անօդաչու սարքերով հարվածել են լաստանավին»,- գրել է նա։
Կոնդրատևի խոսքով հրդեհ է բռնկվել, որը սակայն չի տարածվել։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել է օպերատիվ ծառայություններում իր աղբյուրը, լաստանավի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Նրանք բոլորն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի մարզիկներին թույլ են տվել Օլիմպիական խաղերի ժամանակ չսեղմել ռուսների ձեռքը
- Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ զոhվել է Արմեն Առուշանյանը
- Զելենսկու խորհրդականը պնդում է, որ Ուկրաինան ներգրավված չէ «Crocus City Hall»-ի ահաբեկչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին