ՌԴ-ն ու Իրանը ավարտել են ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախապատրաստումը
Մոսկվան և Թեհրանն ավարտել են համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ հունիսի 21-ին Մոսկվայում անցկացվել են Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների իրավական և տարածքային գերատեսչությունների փորձագետների խորհրդատվությունները, որի արդյունքում հաջողվել է վերջնական տեսքի բերել երկկողմ համաձայնագրի տեքստը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ամենաբարձր մակարդակով երկկողմ շփումներից մեկի շրջանակներում համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար», - հավելել է Ռուդենկոն։
Նրա խոսքով, Մոսկվան և Թեհրանը ծրագրում են պոտ ապագայում ստորագրել փաստաթուղթը։ Նա հույս է հայտնել, որ համապատասխան արարողությունը կդառնա «իսկապես պատմական իրադարձություն»։