Վահե Սուքիասյանը դարձել է կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Վահեն 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Հակոբ Հակոբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գագիկ Մելքումյանը: