Թուրքիայի ՆԳ նախարարը տեսանյութ է տարածել Մոսկվայում մեքենայի պայթեցմանի մեջ կասկածվողի ձերբակալության մասին
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Էրլիքայան տեսանյութ է հրապարակել Բոդրումում ՌԴ քաղաքացի Սերեբրյակովի ձերբակալության մասին, որը կասկածվում է Մոսկվայում մեքենա պայթեցնելու մեջ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ատրճանակներով կանգնեցնում սպիտակ մեքենան, այնտեղից դուրս հանում մի տղամարդու, պահանջում պառկել գետնին, ապա ձեռնաշղթաներ հագցնում։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ Եվգենի Սերեբրյակովը Մոսկվայից Բոդրում է ժամանել տեղական ժամանակով ժամը 09:40-ին (նույնը, ինչ Մոսկվայի ժամանակով)։ Ժամը 10:30-ին թուրքական Ինտերպոլը տեղեկություն է ստացել հետախուզվողի մասին, սակայն նրան կալանավորելու համար ժամանակ է պահանջվել, քանի որ նա Ինտերպոլի հետախուզվողների միջազգային տվյալների բազայում չի գրանցվել։ Ռուս գործընկերներից հետախուզվողի մասին տեղեկություն ստանալուց հետո Սերեբրյակովը ձերբակալվել է թուրքական հատուկ ծառայությունների օպերացիայի արդյունքում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նրա արտահանձնման մասին տեղեկություն չկա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան