Քաղաքական 18:22 24/07/2024 Հայաստան

Հայաստանում կարծում էին, թե ԵՄ ուղերձներն ու հայտարարություններն իրենց կօգնեն․ Իրանի նախկին ԱԳ նախարարի հուշերից

«Առավոտ» օրաթերթը գրում է

«Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆը 3+3 ձևաչափով բանակցությունների մասին (հատվածներ իր հուշերից-4) «Ղարաբաղի հիմնախնդրի լուծման օրերին երկու անգամ ճամփորդել եմ Ադրբեջան և Հայաստան։ Առաջին փուլում հինգ երկիր այցելեցի և 3+3 ձևաչափի նախաձեռնությանը հետամուտ եղա (Կովկասի երեք երկրներ՝ գումարած Թուրքիա, Իրան ու Ռուսաստան). այդ ձևաչափը Բաքվի հաղթանակի տոնի ժամանակ ներկայացրել էին Էրդողանն ու Ալիևը։ Առաջարկն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցինք հինգ երկրում․ բացի Վրաստանից, մնացած բոլորն ընդառաջեցին։ Ռուսաստանն էլ, համաձայն իր մշտական քաղաքականության, դրական էր վերաբերվում՝ բայց զուսպ, այսպիսով` Իրանը դառնալու էր նախաձեռնության կենտրոն և դա Ռուսաստանի դուրը չէր գալու։

Մեր առաջարկով՝ վեց երկրներից բաղկացած մի կոնսորցիում (consortium) Կովկասի հաղորդակցական ճանապարհները և պատերազմից տուժած տարածքները վերակառուցելու էր։ Ազերիների և հայերի վաղեմի թշնամությունը նկատի ունենալով, ապագա բախումներից խուսափելու համար տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար ևս մեխանիզմներ էինք մշակել։ Վրաստանն Եվրոպամետ ու ամերիկամետ էր և այլ ձևաչափ նկատի ուներ՝ 3+1+1, այսինք՝ Կովկասի երեք երկրներ, գումարած Եվրամիություն ու ԱՄՆ․ սա անհնար և երազային մոտեցում էր։

 Վրաստանում ինքնավստահության խիստ պակաս տեսա։ 2020-ի պատերազմից հետո Հայաստանում ևս ինքնավստահության կորուստը սաստիկ էր․ նրանք էլ Եվրոպայի վրա սին հույսեր էին դրել։ Ուրախացել էին Եվրամիության մի քանի ուղերձի և հայտարարության վրա․ կարծում էին այս ուղերձներն ու հայտարարություններն իրենց կօգնեն։ Սա մի սկզբունքային թյուրիմացություն է․ չեն զգում, որ մեծ ուժերի այս խաղերում նման հովանավորությունը եվրոպացիների համար ճնշման լծակ է ընդդեմ ախոյանների։ Այդ ախոյանները պարագայաբար կարող են լինել Թուրքիան, Ադրբեջանը կամ Ռուսաստանը․ Արևմուտքի խաղերը Վրաստանին ու Հայաստանին օգուտ չբերեցին և գործնական հովանավորություն չապահովեցին։ Եվրոպացիներն իր տեղին և ժամանակին իրենց ներքին առևտրում օգտագործում են այս լծակները և Վրաստանի ու Հայաստանի կենսական շահերն էլ չեն ապահովում։ Մեր ԱԳՆ-ն առաջին այցի ժամանակ տնտեսական ու տարանցիկ համագործակցության համար (3+3) վեցակողմ կոնսորցիումի առաջարկ ներկայացրեց:

Երկրորդ այցի ժամանակ զգացինք, որ տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության և Հայաստանի ամբողջականության փլուզման վտանգ կա։ Հայաստանն այդ ժամանակ հոգեպես փլուզվել էր և եթե մի երկիր հոգեպես փլուզվում է, ապա հեռու չէ նաև նրա առարկայական փլուզումը։ Հայաստանում կորցրել էին իրենց ինքնավստահությունը։ Անշուշտ, Իրանում ևս այս հարցում միաձայնություն չկար և որոշները հույս ունեին Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար միշտ Իրանից կախված մնա։ Պնդում կար, որ 3+3-ը գումարվի․ բնական է, որ Ռուսաստան-Վրաստան ու Թուրքիա-Հայաստան հակադրության պատճառով միայն Իրանը կարող էր նման հավաքի հյուրընկալը լինել, բայց ափսոս՝ հավաքը չկայացավ։ Մենք պնդում էինք, որ 3+3-ը Իրանում հրավիրենք՝ անգամ եթե Վրաստանը չմասնակցի։ Մեր մոտեցումն առաջնահերթ չհամարվեց, բայց բարեբախտաբար 13-րդ կառավարության ժամանակ (ակնարկում է Ռայիսիի կառավարության- ՏԴ), 3+3ը երկու անգամ գումարվեց՝ մեկը Մոսկվայում փորձագետների մակարդակով և մեկը Թեհրանում՝ նախարարների մակարդակով․ Վրաստանն երկու անգամն էլ չմասնակցեց։ Այդ օրերին Մոսկվայի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի կապակցությամբ նախարարությունում և փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներ էինք ունենում․ այդ հանդիպումներից մեկի ժամանակ այսպիսի միտք հնչեց, որ Ադրբեջանի երկաթգիծը Իրանի տարածքով միացնենք Նախիջևանին, որի համար անհրաժեշտ կլինի նաև երկու նոր կամուրջ․ հետաքրքիր և իրագործելի առաջարկ էր։ Ավելի հետաքրքիրն այն էր, որ նույն օրը Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան մի պաշտոնյանի հետ հանդիպում ունեի, որը և նման առաջարկ ներկայացրեց։

Երբ Ադրբեջան այցելեցի, Ալիևը ևս այս առաջարկին հավանություն տվեց․ կարծում եմ 13-րդ կառավարությունը հետամուտ է այս գաղափարն իրագործելու համար։ Այս առաջարկի համար պետք է հրաժարվել Զերոյական գումարով մտածողությունից (Zero-sum thinking, ՏԴ), այսինքն` Ադրբեջանի և Թուրքիայի շահը մեր շահն էլ է։ Եթե Իրանի ռազմավարական ընտրությունը բոլոր առավելություններին միայնակ տիրանալը լինի և մյուս կողմերին ոչ մի շահ չապահովի, այդ դեպքում Իրանը լուսանցքում կմնա։ Հեռավորի վրա նման քաղաքականությամբ կվնասենք մեր երկրին»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և քայլում. Զինվորի տուն
Զինվորի տունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաերն ասել է. «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Այսօր նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ և պարտություն...
Աղբյուր` Panorama.am
22:24
Երևանում բախվել են «Toyota Raf 4»-ն ու «Mercedes»-ը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արսեն Ս.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
22:12
Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում պետական խողովակների միջոցով. Վահրամ Տեր-Մաթևոսյան
Պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը 168.am-ի  «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է. «Շատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն իջեցրել է ավտոմեքենայից ու սպառնացել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։ Օգոստոսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:37
Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կան հրապարակված կարծիքներ՝ այս գործի շտապողականության հետ կապված․ Օրբելյան
Նախկինում այսքան երկար դատական նիստեր չենք ունեցել։ Այս մասին հերթական դատական նիստից հետո ասաց  ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր...
Աղբյուր` Panorama.am
19:35
Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ ՔԿ
 2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
 Բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են  և դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:05
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 17 -ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Համապատասխանում է արդյոք Արմավիրի մարզում խմելու ջուրն առողջապահական նորմերին
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ մարզում ծորակներից հոսող անորակ ջրի պատճառով խմելու...
Աղբյուր` Panorama.am
18:21
Վերաքննիչ դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը մերժել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանների ներկայացրած բողոքները։ Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնացել...
Աղբյուր` Panorama.am
18:02
Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը Վերին Լարսի անցակետում աշխատանքի ժամերը ժամանակավորապես կսահմանափակվեն։ Այս մասին հաղորդում է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Իրանը կքննարկի Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաք մայրաքաղաքը տեղափոխելու հարցը
Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:47
«Մերսեդեսի» վարորդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը
Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
«Ալվարդ Մելքոնյանն իր որևէ ցուցմունքում չի ասել, որ իրեն սպառնացել են։ Ասում է՝ ինքը վախեցել է։ Այն վորորդի նման, որ մեքենան առանց...
Աղբյուր` Panorama.am
17:19
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
«Շատ հաճելի է լինել Հայաստանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը. Փաշինյան
Հայաստանը բարձր է գնահատում, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
16:51
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել
Տվյալներն առցանց հասանելի են բոլորին
Աղբյուր` Panorama.am
16:44
Արտակարգ դեպք Միքայելյան հիվանդանոցում. Վիրահատված կնոջ թոռը հարձակվել է բժշկի վրա
Սեպտեմբերի 14-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:34
Դավիթ Անանյան. Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Օրերս կրկին հնչեց «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի»...
Աղբյուր` Panorama.am
16:17
Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը
71 տարեկան հասակում մահացել է Մայք Ջեքսոնի ավագ եղբայրը՝ ամերիկացի երգիչ ու երաժիշտ Տիտո Ջեքսոնը։ Նա The Jackson 5 խմբի անդամ է։  Երգչի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}