Կրթություն, գիտություն 13:15 24/07/2024 Հայաստան

ԿԳՄՍ-ն երեխաների կրթության որակը մատաղ է անում իշխող ուժի քաղաքական նախասիրությունների առաջ

ԿԳՄՍ նախարարությունը հունիսին ամփոփել էր «Հասարակագիտություն. 8-րդ դասարան» դասագրքի մրցույթը։ Մասնագիտական առաջին հանձնաժողովը երեք դասագրքերից հաղթող էր ճանաչել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գլխավորած հեղինակային խմբի պատրաստած գիրքը։ ԿԳՄՍ նախարարությունը սակայն չեղյալ էր համարել հանձնաժողովի որոշումը և ձևավորել նոր հանձնաժողով, որն էլ հաղթող դասագիրքն այս անգամ ամենացածրն էր գնահատել։ Նման հակասական գնահատականների պատճառները պարզելու համար Panorama.am-ը դիմեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։

Ս. Խաչատրյան-Մեր հեղինակային խումբը «Տիգրան Մեծ» հրատարակչության միջոցով մասնակցում էր «Հասարակագիտություն. 8-րդ դասարան» դասագրքի մրցույթին։ Մրցույթին մասնակցում էին երեք կազմակերպություններ և առաջին մասնագիտական հանձնաժողովը երեքից լավագույնն էր ճանաչել մեր դասագիրքը։ Այդ մասին մրցույթն ամփոփելուց հետո, կիրակի օրն ուղիղ հայտնեց նաև մասնագիտական հանձնաժողովի անդամը։

Սակայն ԿԳՄՍ նախարարությունը որոշում է լուծարել այդ հանձնաժողովը, քանի որ, ըստ նախարարության, հանձնաժողովի անդամները գնահատման սանդղակը սխալ են լրացրել, սակայն հանձնաժողովի անդամը պնդում է, որ իրենց որևէ սանդղակ չի տրվել սկզբում, իսկ վերջում, երբ իմացել է, որ սանդղակը սխալ է լրացրել, պատրաստակամություն է հայտնել, որ ճիշտ սանդղակը տան և ինքը լրացնի այն։ Սակայն նախարարությունն այն չի դիտարկել և որոշել է լուծարել հանձնաժողովը։

Դասագրքերիր մրցույթի կարգում չկա նման կետ, որ նախարարությունն իրավունք ունի լուծարել հանձնաժողովը՝ գնահատման սանդղակի անհամապատասխանության հիմքով։ Դասագրքի կրկնակի փորձաքննություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կա բողոքարկում, իսկ այն չէր կարող լինել, քանի որ արդյունքները դեռևս չէին հրապարակվել։ Թեև մենք ունենք կասկած, որ կողմերից մեկը նախօրոք իմացել է արդյուքնները և ներքին բողոքարկում է եղել, որին նախարարությունն ընդառաջ է գնացել։

Ստեղծվում է կրկնակի փորձաքննության հնաձնաժողով և վերջինս որոշում է, որ մեր դասագիրքը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Եթե առաջին հանձնաժողովը մեզ տալիս է առաջին տեղը, ապա այս երկրորդ հանձնաժողովը տալիս է երրորդ տեղը, ընդորում՝ նախարարությունն արձանագրում է, որ մենք անգամ չենք հաղթահարել անցողիկ շեմը, այսինքն անբավարար է մեր դասագիրքը։  Երբ մենք նախարարությունից պահանջեցինք գնահատականները՝ պարզվեց, որ մենք հաղթահարել ենք անցողիկ շեմը՝ ստանալով բավական բարձր միավորներ՝ չափորոշչային պահանջներով՝ 48-ից 46 և գիտականության առումով էլ՝ 39-ից 34։ Սակայն նախարարությունից մեզ ասացին, որ մյուս երկու գրքերն ավելի բարձր թվանշաններ են ստացել։

Մենք հուլիսի 3-ից արդեն երեք շաբաթ շարունակ նախարարությունից պահանջում ենք բողոքարկում, նոր լրացուցիչ փորձաքննություն, բայց հուլիսի 3-ի մեր առաջին դիմումին նախարարությունը պատասխանեց  շատ անիմաստ ձևով։ Մենք դիմում ենք՝ ասելով, որ նշանակեն նոր լրացուցիչ փորձաքննություն, բայց մեզ պատասխանում են, որ դասագրքերի մրցույթն անցկացվում է այսինչ կարգով, այսինքը՝ մեզ կոնկրետ չեն պատասխանում։

Ստիպված մենք հուլիսի 19-ին արդեն երկրորդ անգամ ենք դիմել և հստակ պահանջել ենք, որ մեզ ասեն՝ ընդունում են մեր բողոքարկումը, թե ոչ։ Արդեն անցել է 15 օր, բայց դեռ այդ նամակի պատասխանը չկա։ Նամակը պտտվում  է՝ գնալով մեկ Հանրակրթության վարչության պետի մոտ, հետո մասնագետի, հետո բաժնի պետի մոտ, հետո՝ փոխնախարարին է հասնում ու նորից հետ է վերադարձվում։ Այսինքը, անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում։

Ընդորում մի քանի շաբաթ առաջ նախարարությունը ընդունել է «Գրականություն. 8-րդ դասարան» գրքի բողոքարկումը։ Հարց՝ եթե գրականությանն ընդունել եք՝ մերն ինչո՞ւ չեք ընդունում, մանավանդ, որ առաջին հանձնաժողովի նախագահն արդեն բաց հայտարարել է, որ իրենք ամենալավը համարել են մեր գիրքը։ Արդյոք խնդիր չի առաջանում, որ մի հնաձնաժողովը դասագիրքը դրել է առաջին տեղում, իսկ մյուսը եկավ և դրեց վերջին տեղում։ Սա միանշանակ բավարար հիմք է, որպեսզի երրորդ խումբ ստեղծելու անհրաժեշտություն լինի։

Եթե երկու մասնագիտական խմբեր իրար հակառակ կարծիքներ են տալիս, ապա նախարարությունը պետք է երրորդ խումբը ստեղծի։ Բայց նախարարությունն այն չի անում, որովհետև մեր դասագիրքը և ուսուցչի ձեռնարկը բովանդակային առումով շատ ավելի լավն են քան մեր մրցակիցների գրքերը։ Մեր երկու մրցակիցների ուսուցչի ձեռնարկները և՛ ծավալով , և՛ բովանդակությամբ, և՛ հասարակ ակադեմիական գրագրությամբ, և՛ ակադեմիական ազնվության առումով, բոլոր առումներով մեր տարբերակին զիջում են։

Անգամ կարելի է ասել, որ մրցույթի ներկայացված ձեռնարկներից մեկը պետք է անբավարար գնահատվեր, որովհետև, ըստ էության, ոչ մի բովանդակություն չունի։ Նույնը դասգրքերի առումով։ Մեր դասագիրքը միակն է, որը խոսում է հայ փիլիսոփաների մասին։ Եթե Հայաստանում ապրող աշակերտն անցում է «Հասարակագիտություն» առարկան և ոչ մի հայ փիլիսոփայի անուն չկա դասագրքում, այն նորմա՞լ եք համարում։ Անգամ չափորոշչով կա, որ ազգայինը պետք է դասագրքում լինի։ Եթե այն «Հասարակագիտություն» է, ուրեմն այստեղ ազգայինը Դավիթ Անհաղթն է, Գրիգոր Տաթևացին, մեր մյուս փիլիսոփաները, բայց միայն մենք ենք գրում հայ փիլիսոփաների մասին։ Եթե մեր դասագիրքը չի անցնում,ստացվում է, որ մի ամբողջ տարի երեխաներն հասարակագիտություն են անցնելու՝ առանց որևէ հայ փիլիսոփայի անուն լսելու։

Մեր դասագիրքը միակն է, որ տվել է մեծ թվով միջառարկայական կապեր։ Այսինքը՝ մենք հասարակագիտությունը կապում ենք մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ հարակից գիտությունների հետ։ Նաև ստեղծել ենք ամփոփիչ գծապատկերներ, որպեսզի երեխաները բացի տեքստից, նաև պատկերներով և գծապատկերներով թեման ամփոփեն, որովհետև այսօրվա աշակերտները քիչ են կարդում և շատ բաներ պատկերներով, գծապատկերներով են յուրացնում։ Մի խոսքով՝ առավելությունները շատ են և վստահ ենք, որ եթե նորմալ հանձնաժողով նշանակվի, ապա բացառվում է, որ մեր դասագիրքն ու ձեռնարկը գնահատվեն որպես ամենավատը։

Panorama.am-Ինչո՞վ է պայմանավորված ԿԳՄՍ-ի նման հակասական պահվածքը, նրանց գործողություններում ակնհայտ միտումնավորությունը։

Ս. Խաչատրյան- Երկու պատճառ կարող է լինել, որոնցից մեկը կարող է անձնային լինել, այսինքը՝ քանի որ ես քննադատում եմ նախարարության որոշ գործողություններ, նրանք էլ մտածում են, որ իրենց քննադատող մարդու դասագիրքը չպետք է հաղթի։ Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ միգուցե, դասագրքում բառ, արտահայտություն են գտել, որը չի համապատասխանում իրենց ճաշակին և այդ ամենի համար որոշում են պատժել։ Բայց նախարարությունից ոչինչ  չեն ասում, միայն նշում են. «Ձեր դասագիրքը չի անցել, վերջ։ Հանձնաժողոն այդպես է որոշել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայնագրությունում։

Զրուցեց Արմեն Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Հասարակական, քաղաքական գործիչների արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}