Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է՝ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։
Հայաստանը պե՞տք է մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանին, թե՞ ոչ։ Ի՞նչ նախապայմաններով , պահանջներով հայաստանցի պաշտոնյաները պետք է Ադրբեջան մեկնեն։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
«Հայաստանը կմասնակցի՞ այդ գագաթնաժողովին, թե՞ ոչ, Հայաստանը չի որոշում։ Դա կորոշի Արևմուտքը, քանի որ Հայաստանի իշխանություններն ինքնուրույն սուբյեկտ չեն, որ որոշեն՝ մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ, առավել ևս որոշեն, թե ինչ օրակարգով են գնալու։ եթե Արևմուտքը որոշի, որ Հայաստանը պետք է մասնակցի, ուրեմն Հայաստանը կմասնակցի, եթե որոշի, չի մասնակցի, ուրեմն չի մասնակցի»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով, եթե Արևմուտքն այդ հարցում ազատ թողնի Հայաստանի իշխանություններին, ապա հնարավոր է ՝ ինչ-ինչ պատճառներ բռնելով պաշտոնական Երևանը հրաժարվի մասնակցությունից։
«Հայաստանի իշխանությունները չեն վարում ռազմավարական արտաքին քաղաքականություն, նրանք սուբյեկտ չեն, օբյեկտ են։ Արտաքին քաղաքականությունը գտնվում է վարչապետի վերսհկողության ներքո՝ ինքն էլ որոշումներ կայացնի պահից ելնելովմ եթե էդ օրն իրեն հարմար եղավ, կմասնակցի, եթե չեղավ՝ չի մասնակցի»,-նշեց Բադալյանը։
Նա պնդեց՝ Հայաստանի իշխանությունները չեն կարող որևէ պահանջ ներկայացնել Ադրբեջանին, քանի որ ինքնուրույն սուբյեկտ չեն, նրանք Ադրբեջանի իշխանությունների հետ հավասարազոր ուժ չեն, նրանք ենթակա են։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին