Նեպալում ավիավթարից ողջ է մնացել միայն օդաչուն. 18 մարդ մահացել է
Առնվազն 18 մարդ է զոհվել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից թռչող ինքնաթիռի վթարի և հրդեհի հետևանքով։ BBC-ի փոխանցմամբ՝ միակ փրկվածն օդաչուն է, որն այս պահին հիվանդանոցում է։
Saurya Airlines-ի փորձնական թռիչքում եղել է 19 մարդ, այդ թվում՝ ավիաընկերության տեխնիկական անձնակազմը և անձնակազմի երկու անդամ։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 11:15-ին՝ ինքնաթիռի թռիչքից րոպեներ անց Տրիբհուվան միջազգային օդանավակայանից։ Այս մասին ասվում է Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ:
Տրիբհուվան միջազգային օդանավակայանի ղեկավար Ջագաննաթ Նիրաուլան BBC Նեպալին ասել է, որ վթարը պատահել է գետնից պոկվելուց անմիջապես հետո, նույնիսկ մեկ րոպե չի անցել։ Վթարի պատճառները դեռևս չեն հաղորդվում։
Նախնական գնահատմամբ՝ ինքնաթիռը սխալ ուղղությամբ է շրջվել։
«Հենց այն օդ բարձրացավ, թեքվեց աջ, այնինչ պետք է ձախ թեքվեր»,- ասել է Նիրաուլան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին