Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Ագարակում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 23-ի ժամը 7-ին Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Հաճնի 43-ամյա բնակչին, որը մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, խափանման միջոց է ընտրվել կալանքը: 43-ամյա տղամարդը տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան