Տրանսպորտից ավելի նվազ քանակությամբ օգտվողների համար ուղեվարձը կարող է ավելի թանկ լինել. Տիգրան Ավինյան
«Տրանսպորտի վճարման նոր համակարգին ամբողջական անցումը տեղի է ունենալու հունվարի 1-ից։ Մնեք նոր տոմսային համակարգի ներդրման փորձկման փուլում ենք գտնվում»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ասաց, որ այս փուլում տոմսային համակարգի խնդիրեն են վեր հանում և փորձում լուծել։
Ավինյանի խոսքով, մինչ այդ քաղաքացիները հնարավորություն կունենան տերմինալների միջոցով, ինչպես նաև բանկային քարտի միջոցով NFC համակարգից այդ տոմսը գնելու և քարտային ապարատները կպատրաստվեն։
«Մենք ուզում ենք, որ այս համակարգն ամբոջապես պատրաստ լինի, որպեսզի համոզված լինենք, որ այն աշխատում է, բոլոր խնդրրները լուծված են և հունվարի 1-ից նոր համակարգն արդեն իսկ ներդրվում է»,-հայտարարեց Ավինյանը։
Անդրադառնալով ուղեվարձի թանկացմանը՝ Ավինյանը հայտնեց. «Համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի և այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից՝ նրանց համար միգուցե ավելի էժան լինի ուղեվարձը, իսկ այն մարդիկ, որոնք ավելի նվազ քանակությամբ են օգտվում տրանսպորտից, ապա նրանց համար կարող է մի փոքր ավելի թանկ լինել։ Տրանսպորտային համակարգի և մարդկանց հարմարավետության համար միասնական տոմսային համակարգն էական բարեփոխում է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
- Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն, թող իմանա Ավինյանն էլ, Նիկոլն է. Ազատության պողոտայի բնակիչ
- Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոն դրամով հող է վաճառել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան