Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատու չէ թափառող կենդանիների վնասազերծման համար․ ՇՄՆ
ՇՄՆ մամուլի խոսնակ Անի Հակոբյանը հայտնում է․
«Հարգելի քաղաքացիներ, այսօր Գավառում թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա, ցավալի միջադեպի արդյունքում փոքրիկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Քանի որ դեպքի վերաբերյալ հրապարակումից հետո Շրջակա միջավայրի նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր թափառող կենդանիների վերաբերյալ, հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝
Շրջակա միջավայրի նախարարությունը, այդ թվում՝ նախարարության ենթակայությամբ գործող կառույցները, թափառող կենդանիների վնասազերծման որևէ գործառույթ չի իրականացնում։
Երևանում թափառող կենդանիների վնասազերծման պատասխանատու կառույցը Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ն է (հեռախոսահամար՝ 011514539)։
Մարզերում թափառող կենդանիներին վերաբերող հարցերով հարկ է դիմել տեղական ինքնակառավարման համապատասխան մարմին»։