Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում մարդատար ինքնաթիռ է կործանվել
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ կործանվել է Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Այս մասին «Kathmandupost»-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նեպալի կենտրոնական Պոխարա քաղաք ուղևորվող ինքնաթիռում եղել է 19 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ին:
Նշվում է, որ վթարի վայրում ոստիկաններն ու հրշեջները փրկարարական աշխատանքներ են իրականացնում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին
- Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին