Իսրայելում հայտնաբերվել է ուղեղ ուտող ամեոբայով վարակման նոր դեպք
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում ուղեղը ուտող Naegleria fowleri ամեոբայով վարակվելու ևս մեկ դեպքի հայտնաբերման մասին:
The Times of Israel-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելում տղամարդը մահացել է էնցեֆալիտից՝ վարակվելով ուղեղը ուտող հազվագյուտ ամեոբայով՝ Naegleria fowleri-ով: Սա երկրում այս մակաբույծով վարակվելու երկրորդ դեպքն էր։
«Հյուսիսային շրջանում 10-ամյա երեխայի մոտ, առանց ուղեկցող հիվանդությունների, մենինգիտ է ախտորոշվել: Ախտորոշիչ հետազոտությունից հետո նմուշն ուղարկվել է Առողջապահության նախարարության լաբորատորիա՝ հաստատելու, որ պատճառը հազվագյուտ ամեոբան է (Naegleria fowleri) »,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս ընտրել ճիշտ ելակ և ո՞ւմ են դրանք հակացուցված, մանրամասնել է բժիշկը
- Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք ավելի վնասակար են, քան շաքարն ու աղը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին