Կյանքից անժամանակ հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը
ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, ով իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։ Մահազդը հրապարակցել է թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Աննա Նշանյանը Թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլն:
Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաև պարգևատրվել ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան