Կոռուպցիայի գործով վճռից հետո հայամետ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել
Կոռուպցիայի գործով վճռի հրապարակումից հետո հայամետ ամերիկացի Սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել։
«Ես կհրաժարվեմ Նյու Ջերսիից Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին աշխատանքի ավարտից հետո»,-Reuters-ի փոխանցմամբ, ասվում է Մենենդեսի նամակում։
Մենենդեսը մեղադրվում է քրեական օրենսդգրեի 16 հոդվածների հատկանիշներով, այդ թվում նաև՝ կաշառակերության ու Եգիպտոսի կառավարության գործակալ հանդես գալու համար։
Սենատորը հայտարարել է, որ բողոքարկելու է երդվյալ ատենակալների դատավճիռը։
«Ես չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում, որը կվնասի նրա կարևոր աշխատանքը», - ասվում է նամակում:
Նշենք՝ գործով անցնում էր նաև Մենենդեսի կինը, որը նույնպես մեղավոր է ճանաչվել։
Ամերիկյան դաշնային դատախազները մինչդեռ պնդում են, որ սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդես-Արսլանյանը մոտ կես միլիոն դոլարի կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, շքեղ ավտոմեքենա և այլ տեսակի նվերներ են ստացել երեք գործարարներից, ինչի դիմաց նախագահ Բայդենի կուսակիցը օգնել է միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնել Եգիպտոսին՝ ԱՄՆ պետական բյուջեից։
Սենատորը պնդում է, որ ինքն անմեղ է, չի խախտել հանրությանը տված երդումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան