ՌԴ ԱԴԾ տնօրենը հաստատել է Մոսկվայում Land Cruiser-ը պայթեցրած դիվերսանտի Թուրքիա փախուստի փաստը
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է Մոսկվայի հյուսիսում Land Cruiser-ի վրա ինքնաշեն պայթուցիկ տեղադրած դիվերսանտի փախուստի մասին։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Բորտնիկովի խոսքով՝ պայթյունի հեղինակը փախել է Թուրքիա։
«Մենք աշխատում ենք թուրքերի հետ»,-ասել է նա։
Բորտնիկովը հավելել է, որ ռուսական հատուկ ծառայությունները կապի մեջ են թուրք գործընկերների հետ՝ կասկածյալին կալանավորելու և արտահանձնելու համար։
Հուլիսի 24-ին Մոսկվայի հյուսիսում Toyota Land Cruiser ջիպ է պայթեցվել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Մեքենայի վարորդի ոտքերը պոկվել են, իսկ ուղևորը ստացել է բեկորային վնասվածքներ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պայթյունի պատճառը չպարզված սարքավորման պայթեցումն է եղել։ Իրավապահները դիտարկում են մասնագիտական գործունեության հետ կապված մահափորձի հնարավորությունը։ Լրատվամիջոցները հայտնել են, որ կնոջ հետ միասին վիրավորվել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպան։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի կամրջի վրա պայթեցված բեռնատարի բեռի վերաբերյալ ՊԵԿ-ը մանրամասներ է հրապարակել
- Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի
- Թուրքիայում պայթեցված ավտոբուսը զինվորներ էր տեղափոխում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան