ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց
«Իմ մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ տարբեր պաշտոնյաներ ինչ-որ մի ժամանակ պաշտոնի լինելուց հետո, ինչ-որ X,Y, Z պատճառներով այդ պաշտոնից զրկվում են և հետո ստացվում է, որ իրենք արդարության առաջամարտիկնրեն էին, միշտ պայքարում էին արդարության համար, իսկ բոլոր մնացածը վատն էին և հակառակ տրամաբանությամբ գործողություններ էին իրակիանացնում»,-ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե ԱՆԻՖ-ում չարաշահումներ թույլ են տվել նաև խորհրդի անդամները:
Նշելով, որ չի ուզում մտնել այդ բանավեճի մեջ՝ Ավինյան ասաց. «Ես եղել եմ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը և վարձատրություն չեմ ստացել դրա համար: ԱՆԻՖ-ը 2019 թե 2018-ին տարածաշրջանի այն միակ կազմակերպությունն էր, որ «ՄԱԶԴԱՐ» ընկերությանն էր բերել, և առաջինը ՀՀ-ն էր նախաձեռներ 200 մեգավատ հզորության արևային կայանների կառուցման աշխատանքները, որից հետո մեր հարևան երկրները, այն ընդօրինակելով, իրականացրեցին նույն ընկերության հետ նմանատիպ ծրագրեր»:
Ավինյանը վստահեցրեց, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, թե ով էր ճիշտ, ով էր սխալ, ով ինչ է ասել, չարաշահում եղել է, թե չէ:
«Նմանատիպ ծրագրերի արժեքը չգնահատելը, չհասկանալը, մտնել շատ կենցաղային դաշտ ու նմանատիպ քննարկումներ ծավալել, առանց խորապես հասկանալու այդ ծրագրերի հեռանկարները… Որովհետև յուրաքանչյուր իրականացված ծրագիր իր հետևից տասնյակ նմանատիպ ծրագրեր է բերում: ԱՆԻՖ-ի խնդիրը հենց եղել է նմանատիպ ծրագրերի իրականացումը և կարծում եմ, որ իրենք իրենց խնդիրը պարտականությունները ճիշտ են կատարել»,-ասաց Ավինյանը:
Նա հայտարարեց, որ սուտ է Քերոբյանի պնդումները, թե իրենից ինչ-որ հաշվետվություն են պահանջել, ինքն էլ չի տվել և միայն իմ գնալուց հետո է տրվել:
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտից ավելի նվազ քանակությամբ օգտվողների համար ուղեվարձը կարող է ավելի թանկ լինել. Տիգրան Ավինյան
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
- Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոն դրամով հող է վաճառել
- Արմեն Վարդանյան. Ավինյանը պետք է պատասխան տա, ԱՆԻՖ-ում գերբարձր աշխատավարձեր են եղել, վատնման հիմքով քրեական գործեր պետք է լինեն
- ՔՊ-ականը նախարարից հետաքրքրվեց «ԱՆԻՖ»-ին և «Ֆլայ Արնա»-ին հատկացված միլիարդներից
- ԱՆԻֆ-ում կոռուպցիոն չարաշահումների գործով որևէ մեղադրյալ չկա
- Կառավարությունը որոշել է լուծարել ԱՆԻՖ-ը
- ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
- ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրգործ, չկան մեղադրյալներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին