Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ քաղաքապետարանի հիմնած նոր այգին ու բացահայտել, որ տնկած տույաները չորացել են։
«Երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը մեծ շուքով բոլորիս նվիրեց այս բարեկարգված տարածքը։ Արտակարգ ստացվել է Տույաների հիշատակի պուրակը, շնորհակալ ենք։ Հաստատ, էն ժավելով բիձուկն է այրել արմատները, արագ փորձաքննություն արեք ու մամուլը ողողոեք, լավ ստացվում է։ Հավելեմ, մեկ տույան արժե 20000-40000 դրամ, ի դեպ, բացարձակ կարևոր չէ, ով է վճարել, գրագետ ընտրեիք սա չէիք ստանա, կրթվեք, ամոթ է»,-գրել է նա։
Տեսանյութը՝ Ք. Վարդանյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան