Fly One-ի պատճառով նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել ենք Քիշնև. Արարատ-Արմենիա
Fly One ավիաընկերության պատճառով «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն Քիշնև է հասել նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով։
Ակումբը մանրամասներ է հրապարակել տեղի ունեցած միջադեպից.
«Արարատ-Արմենիա» ՖԱ-ընդհանուր հիմունքներով վաղօրոք ձեռք էր բերել հուլիսի 23-ի` Երևան-Քիշնև չվերթի տոմսերը։
Ակումբի անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել ու ի վերջո տևական ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև, որտեղ թիմը պիտի Հայաստանը ներկայացնի UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ «Արարատ-Արմենիա» ակումբի անունն ավելորդ անգամ շահարկելուց»։
Նշենք, որ մոլդովական «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում UEFA Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում թիմը կմրցի «Դնիպրո-1» - «Պուշկաշ Ակադեմիա» զույգի հաղթողի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան