«Ժողովուրդ». Ինչու է Գերմանիա մեկնելիս Փաշինյանը օգտվել իր արձակուրդի հեռավոր 2018 թվականի մի մասից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիա մեկնելիս Փաշինյանը օգտվել է հեռավոր 2018 թվականի արձակուրդի մի մասից և ս/թ արձակուրդի մեկ ուրիշ մասից։ Անհասկանալի է ՀՀ վարչապետի հրամանների ժամանակագրությունը, այն է՝ 2020 թվականին Փաշինյանը օգտվում է 2019 թվականի արձակուրդի մի մասից` ետևում թողնելով, փաստորեն, 2018 թվականի արձակուրդի չօգտագործված մասը, որը, ինչպես նշեցինք, օգտագործվել է 2024 թվականին։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ կարո՞ղ էր Փաշինյանի արձակուրդը նման տարեգրային վայրիվերումներ ունենալ, և ո՞րն է նման շիլաշփոթի իմաստը։ Հավելենք, որ հասարակ մահկանացուները շատ վաղուց չօգտագործված արձակուրդից կարողանում են օգտվել միայն աշխատանքից ազատվելիս` վերջնահաշվարկի ժանանակ. իսկ վարչապետը հիշել և օգտագործում է 2018 թվականի իր արձակուրդը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան