
Կիրանցում ականի պայթյունից տուժած տրակտորի վարորդը դուրս է գրվել հիվանդանոցից․ Դանիելյան
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, որի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Իմ տեղեկություններով ՝ ականի պայթյունից տրակտորի վարորդն է վնասվել։ Նա տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին օգնություն ցույց ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից»,- Panorama.am-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։