Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար 10 մլն եվրո ուղարկելու ԵՄ ծրագիրն աշխարհաքաղաքական հաշվարկ է. Մարիա Զախարովա
Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, կանգնած են այս տարածաշրջանի՝ Անդրկովկասի վրա իր կործանարար ազդեցությունը տարածելու ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները։ Այդ մասին հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս նշել ենք այն փաստը, որ ԵՄ-ն կորցրել է իր խաղաղ հիմքը և չունի խաղաղարար ներուժը, որը կարող էր օգտագործել։ Երևի ինչ-որ տեղ խորքում ինչ-որ բան է մնացել... Ժամանակին եղել են պահեր, երբ ԵՄ-ն իսկապես, գոնե խոսքով, ձգտում էր ինչ-որ խաղաղ, կայուն իրավիճակի, փորձում էր ինչ-որ բան ամրապնդել, բանակցություններ վարել ԵՄ-ում նմանատիպ նպատակների համար։
Հիմա ակնհայտ է, թե ինչ որոշումներ են կայացվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ ԵՄ-ն ռազմականացման, առճակատման կուրս է որդեգրել և ծառայում է ոչ թե սեփական քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին»,-ասաց Զախարովան։
Նրա խոսքով, «արևմտյան այս ամբողջ արշավն ուղղված է համատարած առճակատման պարտադրմանը, հետխորհրդային տարածքը աշխարհաքաղաքական բախումների ասպարեզի վերածելուն»։
Ինչպես նշեց Զախարովան, «ԵՄ պլանի համաձայն, առկա՝ այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև հակասությունների ուժեղացումը, համապատասխանում է Ռուսաստանի Դաշնությանը և այլ երկրներին Արևմուտքից անկախ ինքնիշխան քաղաքականություն վարումն զսպելու նպատակներին»։
«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, այս տարածաշրջանի, այսինքն՝ Անդրկովկասի վրա իր կործանարար ազդեցությունը տարածելու ԵՄ աշխարհաքաղաքական հաշվարկներն են։ Մենք վստահ ենք, որ (կարծում եմ, դա նույնիսկ ակնհայտ է, և դա երևում է ուղղակի Ուկրաինայի օրինակից), որ այսպես կոչված Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ, այլ խոսքը պատերազմի, երկրներին սադրելու, արյունահեղության մասին է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան պատրաստ է Երևանի և Բաքվի ներկայացուցիչներին հարթակ տրամադրել բանակցությունների համար. Զախարովա
- ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կքննարկի Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին 10 միլիոն եվրոյի հատկացումը
- ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ-ի դեմ հարթակ, Արևմուտքը միայն օգտագործում է․ Զախարովա
- Զախարովա․ Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին, գործընկերներին ընտրության առաջ չի դրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան