Տնտեսություն 18:38 24/07/2024 Հայաստան

Վեոլիայի աշխատանքը նման կերպով քննադատելն ու դժգոհություն առաջացնելը առնվազն արդարացի չէ․ «Վեոլիա Ջուր»-ը՝ քաղաքապետի խորհրդականին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տրված Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հարցազրույցին՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մի շարք հնչեցրած միակողմանի մտքերի վերաբերյալ ներկայացնում է Վարձակալության պայմանագրով իր առջև դրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակը, որոնք այնուամենայնիվ, շատ ավելի սահմանափակ են, քան ներկայացնում է պարոն Արեյանը:

Եվ այսպես, Պայմանագրի մեկնարկին՝ 2017 թվականին կորուստի բազիսային մեծությունը 81,6 % էր, որը վկայում էր համակարգի վատթար վիճակի մասին: Եթե նույնիսկ ենթադրենք, որ կորուստի մի մասը վերաբերվել է առևտրային բնույթի կորուստներին, ապա մեր գնահատականով դրա զգալի մասը համակարգի մաշվածության հետևանք է: Բացի այդ, տասնյակ տարիների ընթացքում գույքի բնականոն մաշվածությանն ավելացել են նաև թե բնական երևույթներով պայմանավորված (օրինակ՝ սողանքներ Գառնիի, Արզնի ջրատարների որոշ հատվածներում) և թե մարդկային միջամտության արդյունքում (օրինակ՝ Արզնի ձորում, Ապարանի ջրատարի վրա կատարվող ապօրինի հողալցում) առաջացող խնդիրները:

Այսքանով հանդերձ սակայն, Վարձակալության պայմանագրի Հավելված 6 Կատարողական ցուցանիշների ՀԿՑ-ին՝ չհաշվառված ջրի ցուցանիշը (կորուստ) 2031 թվականին՝ պայմանագրային տարվա ավարտի  համար սահմանված է 55 տոկոս: Ինչը ընկերությունն արդեն իսկ ապահովել է:
Ընկերությունը փորձում է միաժամանակ կարգավորել իրարամերժ երկու իրողություն՝ մի կողմից Վարձակալության պայմանագրի կատարողականության՝ Չհաշվառված ջրի (կորուստի) ցուցանիշի ապահովում, որի չապահովման պարագայում կկիրառվի պայմանագրով նախատեսված տուժանքը, մյուս կողմից ցուցանիշի ապահովման նպատակով ցանցի վթարների վերացման համար կատարվող ջրազրկումները: Թեև Վարձատուն պարբերաբար դժգոհում է կորուստի մեծությունից, իսկ բաժանորդները՝ հաճախակի կատարվող անխուսափելի ջրազրկումներից, այնուամենայնիվ համակարգում շոշափելի և շարունակական կապիտալ ներդրումներն են խնդրի արմատական լուծումը: Քաղաքային (հատկապես Երևանը) և գյուղական շատ բնակավայրերի բաշխման ցանցերի անմխիթար վիճակը բնութագրող բազմաթիվ նյութեր փոխանցվել են Վարձատուին:

Ընկերության պարտավորությունը վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի և 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար: Բնակչության ջրապահանջարկի բավարարման նպատակով համակարգում ներդրումների ծավալների և իրագործման ժամկետների արագացման անհրաժեշտության մասին շեշտադրել ենք Վարձատուին ուղղված մեր բազմաթիվ գրություններում, պաշտոնական և աշխատանքային քննարկումների ընթացքում: Սակայն ուզում ենք հիշեցնել, որ վարձակալության պայմանագիրը միտված չէ միայն Երևան քաղաքը սպասարկելուն:  Պարոն Արեյանի հարցազրույցից տպավորությունն այնպիսինն է, որ այս պայմանագիրը  բացառապես ուղղված է միայն Երևան քաղաքին: Հավատացեք, մյուս բնակավայրերում ջրամատակարարման հարցերը շատ ավելի սուր են, քան Երևանում: Եվ բացի այն, որ պայմանագրով սահմանված ընկերության ֆինանսական ներդրումների քանակը սահմանափակ է, ընկերությունը պայմանագրային տեսանկյունից պարտավոր է համաչափ զարգացնել համակարգը և չի կարող ներդրումները շեշտակի ուղղել միայն Երևանի ուղղությամբ:
Չնայած վերոնշյալ սահմանափակումների՝ Ընկերությունն իր իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորուստի կրճատում 14,6% (ջրառի բազիսային մեծությունը՝ 618 մլն/խմ, 2024 թ.-ին ջրառի մեծությունը՝ 528 մլն/խմ): Միաժամանակ առևտրային կորուստը նվազել է շուրջ  43% (իրացված ջրի բազիսային մեծությունը՝ 116 մլն/խմ, 2024 թ.-ին իրացված ջուրը՝ 166 մլն/խմ): Այսինքն կարող ենք փաստել, որ ընկերությունը վերականգնել է 140 մլն/խմ ջրի տեխնիկական և առևտրային կորուստ:

Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազումներին: Ընկերության կողմից չօգտագործվող աղբյուրների հաշվին քանակի ապահովման վերաբերյալ պարոն Արեյանի կարծիքին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համակարգը սնող ջրաղբյուրների ջրածավալի նվազման միտում կա և միայն 2024 թվականի առաջին կիսամյակում ինքնահոս ջրաղբյուրներից ջրառը 2017 թվականի համեմատ նվազել է 700լ/վ-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 154լ/վ-ով: Ինքնահոս ջրառին զուգահեռ՝ նվազել է նաև մեխանիկական (պոմպերի օգնությամբ) ջրառը: Մեխանիկական ջրաքանակի ծավալը նախորդ տարիների համեմատ նույնպես պակասել է: Նախորդ տարիներին ինքնահոս ջրառի պակասը լրացվում էր  մեխանիկական ջրառի ավելացումով, որն աստիճանաբար բարդանում է, քանի որ ինքնաբուխ հորերի ջրատվությունը և ստորերկրյա ջրերի դինամիկ մակարդակը նույնպես նվազում է:

Ըստ մասնագետների՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայկական հրաբխային բարձրավանդակում ձևավորվող ստորերկրյա ջրերի ծախսը 2013 թվականի նկատմամբ նվազել է շուրջ 30-33%-ով: Տարեցտարի ջրաղբյուրների ծախսի նվազման տեմպերի ավելացումը հանգեցնում է համակարգի ջրամատակարարման խաթարումների: Բացի այդ, աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում կարող է առաջանալ ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ: Մեր հաշվարկներով 2017-2024 թվականների ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ավելի քան 2500լ/վ ջրաքանակի տեխնիկական պայման, որը կազմում է Երևան մատակարարվող ջրի շուրջ 33%-ը: Գնահատելով քաղաքի զարգացման ներկայիս տենդենցը ընկերությունը ներկայացրել է իր մտահոգությունն առ այն, որ առկա ներդրումային քաղաքականության պայմաններում առաջիկայում խնդրահարույց կլինի լրացուցիչ ջրապահանջակի ապահովումը:

Հենց սա էլ հաշվի առնելով՝ ընկերությունը առաջարկել է որպեսզի քաղաքի համար ունենանք  ռազմավարական  պաշար,  այսինքն ներգրավվեն նոր ջրաղբյուրներ, օրինակ՝ Մաքրավանի ջրաղբյուրից մոտ 350լ/վ, Արզաքան-Սոլակի ջրաղբյուրից՝ 700լ/վ և այլ, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից: Այլապես մենք պետք է սպասենք այնքան, որ ընկերությունը կարողանա միայն իր  ֆինանսական միջոցների հաշվին վերացնել կորուստները: Այնուամենայնիվ, Ընկերությունը իր պայմանագրային  պարտավորություններից չի խուսափում և կորուստների բացահայտման իր ամենօրյա աշխատանքը շարունակում է նաև այլ միջոցառումների հաշվին:

Իսկ այն քննադատությանը, թե ընկերությունը չի ընդունում և չի սպասարկում ողջ գույքը, ևս մեկ անգամ շեշտում ենք, որ  ընկերությանը Պայմանագրով պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն  այն գույքի վրա, որը իրեն հանձնված է  Կառավարության որոշումով: Եվ որքան էլ Վեոլիան կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում են հսկայական ծախսեր, որոնք  Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են: Բացի այդ  հիշեցնենք, որ Վարձակալության պայմանագրի կողմը  հանդիսանում է Ջրային կոմիտեն, որն էլ  գույքը ընդունողը և այնուհետև Վեոլիային շահագործմանը հանձնողն է:

Այո, պարոն Արեյանը ճիշտ է, որ քաղաքում կան հսկայական ծավալի անելիքներ  կոյուղատար և հեղեղետար համակարգերում, սակայն դրանց ներդրումների (կապիտալ ծախսերի) ոչ ծավալը, ոչ հաշվարկը,  ոչ սակագինը նախատեսված չէ գործող պայմանագրով: Ընկերությունը թե ջրագծերի, թե կոյուղատարների և թե հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով: Եվ կարծում ենք, որ Վեոլիայի աշխատանքը նման կերպով  քննադատելն ու դժգոհություն առաջացնելը  առնվազն արդարացի չէ:

Հենց Ընկերության կողմից կատարված աշխատանքների  և իր ենթակայության տակ ունեցած համակարգի գնահատականից ելնելով էլ՝  ընկերությունը առաջարկություն է  ներկայացրել Կառավարություն լավարկելու գործող պայմանագիրը այնպես, որ հնարավորություն լինի էլ ավելի արագացված տեմպերով կատարել ներդրումներ ջրային  համակարգում՝ դրանով իսկ  զսպելու կլիմայական փոփոխությունների հետևանքով  աղբյուրների նվազման տեմպը:

Ինչպես արդեն հայտնի է, այժմ քննարկումները ընթանում են ՀՀ կառավարության և շահագրգիռ այլ պետական մարմինների հետ, և «Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է համբերատար սպասել մինչև  քննարկվող փաթեթը ստանա վերջնական տեսք, որից  հետո, համոզված ենք, Վեոլիայի կատարողականությանը կտրվի օբյեկտիվ գնահատական: Հատկապես, որ դա պետք է տրվի պայմանագրի կողմի՝ Ջրային Կոմիտեի կողմից: Սպասենք արդյունքներին:

Հարգելի լրագրողներ, կարծում ենք վերոգրյալը գլոբալ առումով պատասխանում է նաև Ձեր այն բոլոր գրություններին, որոնք վերջին օրերին ուղղված էին ընկերությանը:

Առիթից օգտվելով՝ ձեզ ենք ներկայացնում այն բոլոր ջրաշինարարական աշխատանքները, որոնք ընկերությունը իրականացրել է միայն 2024 թվականին Երևանում և մարզերում, որի նպատակը սպառողներին որակյալ և կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելն ու ջրակորուստը նվազեցնելն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}