Հանե՞նք մարդկանց էդ տներից ու քանդե՞նք շենքը... դրան էլ կհասնենք. Տիգրան Ավինյան
«Նախագծերից շեղումները մշակութային մի անոմալիաներ են մեր երկում և քաղաքում, որը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետև գրեթե դեպք չունենք, որ նախագծային շեղումներ տեղի չեն ունենում»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Տիգրան Ավինյանը՝ պատասխծանելով նախագծային շեղումներով շինարարություն իրականացնելու դեպքերին։
Նրա խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կառուցապատման թույլտվությունների քանակը և տրված ավարտական ակտերի քանակը չեն համընկնում, ավարտական ակտերի քանակն էականորեն նվազ է:
Անդրադառնալով հարցին, թե եղել է դեպք, որ կառուցապատողըշինարարության թերությունների պատճառով չի ստացել ավարտական ակտ և շենքը քանդվել է՝ Ավինյանը ասաց, որ շատ դեպքերում շինթույլտվությունն ստանում էին, բայց չէին անում, կամ նախագծից շեղվում են և չեն կարողանում ստանալ ավարտական ակտ:
«Այստեղ գալիս է հետևյալ ընտրությունը: Շատ դեպքերում բնակիչները արդեն բնակվում են, հանե՞նք մարդկանց էդ տներից ու քանդենք շենքը: Միգուցե ինչ-որ փուլում դրան էլ կհասնենք»,- ասաց Երևանի քաղաքապետը՝ հավելելով, թե գնում են այն ճանապարհով, որ հաղթահարեն նման մշակույթը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց
- Տրանսպորտից ավելի նվազ քանակությամբ օգտվողների համար ուղեվարձը կարող է ավելի թանկ լինել. Տիգրան Ավինյան
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
- Քաղաքաշինական մի քանի նորմատիվ ռուսերենից հայերեն թարգմանելու համար մի քանի տասնյակ մլն դրամ է հատկացվել. Թադևոս Ավետիսյան
- Քաղաքաշինության կոմիտեն ստիպել է քանդել նոր կառուցվող տիպային դպրոցի որոշ մասնաշենքեր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան