Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի Ջրաբերի վարչական տարածքում ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։
«Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, տեղեկանալով դեպքի մասին, հանձնարարել է, որ դեպքի վայր ժամանեն Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, թեպետ տարածքը Աբովյանի քաղաքապետարանի հետ կապ չունի, բայց կոմունալի աշխատակիցները ձեռնարկում են աշխատանքներ թափված ավազը ճանապարհից հեռացնելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի փրկարարական աշխատանքներին ներգրավվել է տրակտոր
- Ողբերգական շղթայական վթար Դավիթ Բեկ փողոցում. Երեք մարդ զոհվել է
- Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան