Հունաստանը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ պատմական որոշումը
Հունաստանը ողջունում է Հայաստանի վերաբերյալ ԵՄ պատմական որոշումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարությունը X-ի իր միկրոբլոգում։
«ԵՄ-Հայաստան Գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը»,-ասված է Հունաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
#Greece welcomes the #EU’s historic decision to provide European Peace Facility #EPF assistance & launch visa liberalisation dialogue w/ #Armenia. Strengthening EU-Armenia Partnership fosters democracy, peace & regional stability.@MFAofArmenia
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) July 24, 2024
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան