Մեր կյանքն անվտանգային առումով թե՛ ներսից, թե՛ դրսից ապահովագրված չէ․ Բագրատ Սրբազան
«Մեր կյանքն անվտանգային առումով թե՛ ներսից, թե՛ դրսից ապահովագրված չէ»,- այս մասին Երևանի Ծարավ Աղբյուր թաղամասում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահն է խոսում «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, որին ի պատասխան ոչ մի արձագանք չի եղել։
«Մոտ 10 օր է, ինչ ադրբեջանական կողմից բազմաթիվ թեզեր են լցվել դաշտ, բայց հայկական կողմից որևէ բանական պատասխան չի հնչել։Թե ուժը միայն սեփական ժողովրդի վրա է պատում։ Հունիսի 12-ը ցույց է տվել, որ մենք կառավարություն չունենք, այլ կան հանցախմբեր։ Հունիսի 12-ին մարդկանց ոչ միայն ամենաբիրտ աստիճանով ծեծել են, այլև ամենավերջին հայհոյանքներով՝ հայհոյել։ Հիմա դրանից հետո ի՞նչ ասեմ ոստիկաններին, ասեմ՝ ոստիկանը մե՞րն է»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Երբ կույրը կույրերին է առաջնորդում այդպես է լինում․ Բագրատ Սրբազան
- «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան